Գործակալ. Պոգբայի և Նյանգի նման ֆուտբոլիստները դուր են գալիս «Ռեալին»

Նմանատիպ
Վերջին շրջանում իսպանական մամուլում շատ են հրապարակումներն այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» և «Միլանի» ֆուտբոլիստներ Պոլ Պոգբայի և Մբայե Նյանգի ծառայություններով: Նշենք նաև, որ երեկ տեղեկություններ եղան, իբրև Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է Պոգբայի հոր հետ: Այդ կապակցությամբ երկու ֆուտբոլիստների գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է.
-Հավանաբար, Ֆլորենտինո Պերեսը սխալ հասցե է ունեցել: Եթե նրանց անհրաժեշտ է Պոգբայի և Նյանգի հայրը, ապա պետք է մեկնել Ֆրանսիա, իսկ եթե պետք են ֆուտբոլիստները, ապա պետք է դիմեն ինձ: Իհարկե, Պոգբայի և Նյանգի նման խաղացողները դուր են գալիս «Ռեալին» և ոչ միայն:
Իսկ ինչ վերաբերում է տրանսֆերային հետաքրքրությանը, ապա այժմ չկա այնպիսի պայմանագիր, որը ֆուտբոլիստին կպահի ակումբում և չկան այնպիսի ակումբներ, որոնք 100 տոկոսով վստահ կլինեն` կարող են պահպանել իրենց ֆուտբոլիստներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում