Ստրամաչոնին դեռ չի մտածում իր ապագայի մասին
16/04/2013 18:09

Նմանատիպ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին դեռ չի ցանկանում մտածել իր ապագայի մասին: Միլանյան ակումբի վերջին շրջանի անհաջող ելույթներից հետո, շատ են խոսակցություններն այն մասին, որ հաջորդ մրցաշրջանում թիմը նոր մարզիչ կունենա:
-Այս փուլում դեռ վաղ է գնահատական տալ թիմի խաղին և մարզչի աշխատանքին: Այդ մասին կարելի է խոսել ավելի ուշ: Հետո կտեսնենք` ինչ կլինի:
Չեմ կարծում, թե իմ ապագան վճռվելու վաղը: Ըստ իս, այդ որոշումը կկայացվի տարվա կտրվածքով թիմի գրանցած արդյունքներից,-մարզիչ խոսքերը մեջբերել է Football Italia-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում