Արձակուրդում գտնվող զինծառայողը մահացել է ավտովթարում

Փետրվարի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամլո ծառայությունից:

Հայտնի է դարձել, որ պատահարի հետևանքով տեղում մահացել է ԼՂՀ Ջաբրայիլի զորամասի զինծառայող Ալբերտ Բալասանյանը:

Panorama.am-ի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատել է զինծառայողի մահվան փաստը՝ նշելով, որ այդ ժամանակ նա գտնվել է արձակուրդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում