Իրանական պատվիրակությունը Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի
Կարդացեք նաև
Իրանական պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա միջնորդ երկրների՝ Պակիստանի և Քաթարի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում իրանական կողմը նախատեսում է ներկայացնել իր դիրքորոշումը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։
Երկրորդ փուլը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Այն կլինի քառակողմ հանդիպում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Քաթարի և Պակիստանի պատվիրակությունների մասնակցությամբ։
Բաղային ընդգծել է, որ Թեհրանի համար առանցքային հարցը ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է։ Նրա խոսքով՝ Իրանը բանակցություններին մասնակցում է՝ պահանջելով հստակ երաշխիքներ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կիրականացվեն։
Շվեյցարիայում անցկացվող բանակցությունները տեղի են ունենում տարածաշրջանային լարվածության ֆոնին։ Քննարկումների օրակարգում են ԱՄՆ-Իրան պայմանավորվածությունների իրականացումը, հրադադարի պահպանումը և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում