«Բարսելոնան» պայքարում է Ռունիի համա՞ր

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է դառնալ Լիոնել Մեսսիի խաղընկերը:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիացի խաղացողի ձեռքբերմամբ: Տեղեկացվում է’ կատալոնացիների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հիասթափված է նրանից, թե ինչպես է թիմը խաղում առանց Լիոնել Մեսսիի: Ու այդ պատճառով էլ ամռանը թիմում պատրաստվում է կադրային հեղափոխություն կատարել:
«Բարսա» տեղափոխվելու գլխավոր թեկնածուներից մեկն էլ Ռունին է, ով նախկինում նշել է, որ հիանում է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի խաղով: Դիտարկվում են նաև «Բավարիայի» ու «Բորուսիայի» հարձակվողների’ համապատասխանաբար Մարիո Գոմեսի ու Ռոբերտ Լևանդովսկու թեկնածությունները:
Նաև տեղեկացվում է, որ Ուեյնի տրանսֆերը ազդեցություն չի ունենա Նեյմարի տեղափոխության վրա: Այնպես որ, Դավիդ Վիլյայի ու Ալեքսիս Սանչեսի’ թիմից հեռանալու դեպքում հարձակման գծում կարելի է լուրջ փոփոխություններ ակնկալել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում