«Բարսելոնան» Աբիդալին նոր պայմանագիր չի առաջարկի
17/04/2013 15:33

Նմանատիպ
Sport թերթի հաղորդմամբ, «Բարսելոնան» նոր պայմանագիր չի առաջարկի պաշտպան Էրիկ Աբիդալին: Փոխարենը կատալոնական ակումբը պատրաստ է նրան ակումբում վարչական աշխատանք առաջարկել:
Բայց եթե, այդուհանդերձ, ֆրանսիացին ցանկանա շարունակել իր կարիերան, ապա դա պետք է անի մեկ այլ թիմում: Հիշեցնենք’ ֆուտբոլիստը ավելի վաղ նշել էր, որ ցանկանում է ևս մեկ-երկու մրցաշրջան անցկացնել ֆուտբոլում ու չի պատրաստվում հեռանալ «Բարսայից»:
Ակումբի ու ֆուտբոլիստի միջև ներկայիս համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2013 թվականի հունիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում