«Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» պայքարում են Իսկոյի համար
17/04/2013 15:42

Նմանատիպ
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է համարվում «Մալագայի» 20-ամյա կիսապաշտպան Իսկոյի գնման համար պայքարում: Սակայն Անգլիայի ներկայիս չեմպիոններն այս հարցում պետք է մրցակցեն «Ինտերի» հետ, որը նույնպես ամռանը մտադիր է գնել իսպանացուն:
Անգլիական ակումբի ղեկավարության անդամներ Չիկի Բեգիրիստայնն ու Ֆերան Սորիանոն Իսկոյի տաղանդի մեծ երկրպագուներ են ու պատրաստվում են համոզել գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին, որ այդ ֆուտբոլիստը շատ պետք կգա իրենց թիմին:
Տեղեկացվում է, որ «Մալագան» պատրաստ է իր ֆուտբոլիստին բաց թողնել 25 մլն. եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա անդալուզյան թիմի կազմում անցկացրել է 40 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում