Արտակ Եդիգարյան. Եզրափակիչը մեկ խաղ է ու պետք է դրան լավ տրամադրվենք

Նմանատիպ
«Փյունիկի» պաշտպան Արտակ Եդիգարյանը իր թիմի’ Հայաստանի գավաթի եզրափակիչ դուրս գալուց հետո ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է հետևյալը.
-Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու դուրս եկանք եզրափակիչ: «Գանձասարի» հարձակվողական գծում տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ կան, որ եթե հնարավորություն տվեցիր, կպատժեն: Շատ դժվար հանդիպում էր, բայց բոլորիս ընդհանուր ջանքերի շնորհիվ մենք կարողացանք հաջողության հասնել:
-Ո՞ր հանդիպումն ավելի բարդ ստացվեց, առաջի՞նը, թե՞ պատասխան խաղը:
-Չնայած, որ այս խաղը սեփական հարկի տակ էր, այն ավելի պատասխանատու էր: Կապ չունի, որ հաղթել էինք Կապանում 1:0: Շատ վտանգավոր հաշիվ էր, բայց ամեն ինչ կարողացանք մեր օգտին ավարտել:
-Ընդմիջմանը ոչ ոքի հաշվով գնացիք, մարզիչն ի՞նչ հրահանգներ տվեց:
-Մենք չէինք պաշտպանվելու ու աշխատելու էինք ամեն կերպ գոլ խփել, պահեր ստեղծել: Բայց, ինչ արած, չստացվեց:
-Եվ հաջորդիվ գործող տիտղոսակրի հետ հանդիպումն է…
-Կապ չունի, թե ով է մրցակիցը: Պետք է լավ տրամադրվենք, մի խաղ է’ եզրափակիչ: Ամեն գնով ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում