Վան դեր Վարտ. Մեսսիի պատճառով «Բավարիան» ոչ մի շանս չունի «Բարսելոնայի» դեմ
18/04/2013 13:54

Նմանատիպ
«Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆաել վան դեր Վարտը կարծում է, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնայի» հետ դիմակայությունում հաղթանակի այդքան էլ մեծ շանսեր չունի, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
-«Բարսելոնայի» հետ դիմակայությունում «Բավարիան» ոչ մի շանս չունի: Ու դա ընդամենը մեկ ֆուտբոլիստի պատճառով, որի անունն է Լիոնել Մեսսի: Բացի այդ, մյունխենցիները չեն կարողանա 30%-ից ավել հանդիպման ընթացքում տիրել գնդակին: «Բարսելոնան» անհավատալի խաղային համակարգ ունի, ու գնդակը միշտ կատալոնացիների մոտ է,- ասել է հոլանդացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում