Չավի. Մոուրինյոն անարդար է Կասիլյասի նկատմամբ, բայց ես նրան «Բարսելոնայում» չեմ տեսնում

Չավի. Մոուրինյոն անարդար է Կասիլյասի նկատմամբ, բայց ես նրան «Բարսելոնայում» չեմ տեսնում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին վստահություն է հայտնել, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի տեղափոխվի կատալոնական թիմ:

Հիշեցնենք’ խոսվում էր, որ հենց նա կարող է «կապտանռնագույնների» դարպասում փոխարինել Վիկտոր Վալդեսին, ով նոր պայմանագիր չի կնքելու ակումբի հետ ու ամռանը արդեն կհայտնվի նոր թիմում:

-Ինձ համար ցավալի է Իկերին տեսնել պահեստայինների նստարանին: Կարծում եմ’ դա անարդար վերաբերմունք է նրա նկատմամբ, նա դրան արժանի չէ: Ինչ վերաբերում է նրա տեղափոխությանը «Բարսելոնա», ապա ես կողջունեմ նման զարգացումը: Սակայն պետք է ազնվորեն ասեմ, որ դա իրականանալի չեմ համարում: Նա շատ նվիրված է «Ռեալին»,- ասել է Չավին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում