«Ման. Յունայթեդը» կփորձարկի 15-ամյա դանիացի պաշտպանին
18/04/2013 14:32

Նմանատիպ
«Օրհուսի» ակադեմիայի 15-ամյա աջ պաշտպան Լարս Տրոենսեգորը փորձաշրջան կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է դանիական ակումբի պաշտոնական կայքը:
Դանիացին անգլիական սուպերակումբ կժամանի կիրակի օրը’ ապրիլի 21-ին, ու կմարզվի մինչև ուրբաթ օրը, ինչից հետո «կարմիր սատանաների» ակադեմիայի մարզիչները կորոշեն, թե պայմանագիր կստորագրվի նրա հետ, թե ոչ:
Նշենք, որ 2012 թվականի վերջին Տրոենսեգորը, հանդես գալով Դանիայի մինչև 17 տ. հավաքականի կազմում, երեք տարվա պայմանագիր էր կնքել «Օրհուսի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում