«Բարսելոնան» ամռանը կմրցի Մալայզիայի լիգայի հավաքականի հետ

«Բարսելոնան» ամռանը կմրցի Մալայզիայի լիգայի հավաքականի հետ

«Բարսելոնան» Մալայզիայի առաջնության հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու համաձայնություն է ձեռք բերել, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Այդ հանդիպումը կկայանա այս տարվա օգոստոսի 10-ին Կուալա-Լումպուրի մարզադաշտերից մեկում:

Նշենք, որ կատալոնական ակումբի համար սա առաջին այցը կլինի Մալայզիա: Նոր մրցաշրջանից առաջ կայանալիք ասիական շրջագայության ընթացքում աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկը կլինի նաև Չինաստանում ու Թայլանդում: Մոտ ժամանակներս կորոշվի նաև այն հարցը, թե չինական որ քաղաքում է մարզվելու թիմը. դիտարկվում են Պեկինի ու Շանհայի տարբերակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում