Զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելուն և կանխարգելելուն ուղղված վարժանքներ անցկացվեցին Երեւանում
Նմանատիպ
Փետրվարի 21-ից 23-ը Երևանում ԱՄՆ Կառավարութան հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ–վրացական շտաբային–հրամանատարական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համապատասխան ոլորտներն ու ծառայությունները ներկայացնող հայ և վրացի փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ տեսական վարժանքի նպատակն էր քննության առնել հայ–վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրման և մաքսանենգության դեպքում հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ներպետական, երկկողմ և միջազգային մակարդակներում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը: Վարժանքը կենտրոնացավ նաև միջուկային և ռադիոլոգիական վտանգներին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների անօրինական փոխադրումներին առնչվող հարցերի շուրջ: Վարժանքի ընթացքում քննության առնվեց նաև միջազգային մասնագիտական աջակցության ներուժի ներգրավումը և միջազգային պարտավորությունների կատարումը:
Նշված մարտահրավերներին վերաբերող հայ–վրացական դաշտային վարժանքները նախատեսվում է անցկացնել ս.թ. հունիս ամսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում