Ռոյս. «Բորուսիային» այս տարի Չեմպիոնների լիգայում ոչ ոք չի հաղթել
23/04/2013 18:25
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ երազում է խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Կիսաեզրափակիչ փուլում Յուրգեն Կլոպի թիմի մրցակիցը լինելու է Մադրիդի «Ռեալը»:
-Ես շատ բան կտայի, որպեսզի մասնակցեի եզրափակիչ հանդիպմանը: Դա երազանք է, որը ես փայփայում եմ մանուկ հասակից: Սակայն իրականացած երազանք է նաև Չեմպիոնների լիգայի կիասեզրափակչում «Ռեալի» հետ մրցելը: «Բորուսիայի» ֆուտբոլիստները շատ դրական են տրամադրված, քանի որ մրցաշարի այս խաղարկությունում մենք անպարտելի ենք; Այդ պատճառով էլ մեր թիմը կասկածելու պատճառ չունի ու չի մտածում այն մասին, թե չենք կարող ավելիին հասնել այս մրցաշարում,- ասել է Ռոյսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում