Volkswagen-ը փակում է գործարանները
29/10/2024 21:49
Կարդացեք նաև
Գերմանական Ֆոլկսվագեն մեքենաշինական ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է ծախսերի կրճատման մասին: Ինչպես փոխանցում է Bild պարբերականը՝ կոնցեռնը նախատեսում է ոչ միայն փակել Գերմանիայում տասը գործարաններից առնվազն երեքը, այլև կրճատել աշխատողների թիվն ու աշխատավարձը։
«Խոսքը բոլոր տեսակի աշխատանքների մասին է։ Այսպիսով, մեզանից ոչ ոք այլևս չի կարող իրեն ապահով զգալ այստեղ», – պարբերականի հոտ զրույցեւմ ասել է աշխատավորների խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն։
Գերմանիայում Ֆոլկսվագենի գործարաններում աշխատում է շուրջ 120,000 մարդ, որոնց մոտ կեսը Վոլֆսբուրգի գլխավոր գործարանում։
Այն աշխատակիցները, որոնք կպահպանեն աշխատատեղերը, կբախվեն աշխատավարձի մոտավորապես 18% կրճատման, ինչպես նաև կվերացվեն հատուկ հավելավճարները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում