-5.9 C
Yerevan

Ո՞ւր են գնում ադրբեջանական նավթադոլարները

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Այսօր առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել...

Ադրբեջանի իշխանական վերնախավը սիրում է խոսել սեփական նավթային պաշարներից ստացվող գերշահույթների մասին` նշելով, որ դրանք արդյունավետ են օգտագործվում և նպաստում են երկրի զարգացմանը: Սակայն նավթադոլարների հաստ «շերտի» տակ թաքրված է առավել մռայլ և ողբերգական իրականություն:

Ով աշխատի` ով ուտի

Հսկողությունից դուրս մնացած իշխանությունն այլասերում է մարդկանց: Այս իրավիճակը բնորոշ է Ադրբեջանի վերնախավին, քանզի երկրի իշխանությունները, հանձինս Ալիևների, մեկուսացած լինելով հասարակությունից և չկրելով հասարակական վերահսկողության գործոնը, լիովին հայտնվել են այլասերման ճանապարհին: Ադրբեջանական նավթի առավելություններից ամենաշատը խոսողը հենց այդ նույն նավթապաշարներից առավելագույնս շահույթ ստացող չինովնիկը` Իլհամ Ալիևն է. «Ալիևների ընտանիքը բիզնես ու հարստություն է դիզել ողջ աշխարհում, որի ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոնավոր դոլարները: Ալիևի ժառանգներից ամենակրտսերը, որն ընդամենը 13 տարեկան է, Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է դարձել»,- այս փաստը արձանագրել է CNBC հեռուստաընկերության «Ստոր հարուստներ» /Filthy Rich/ փաստավավերագրական ֆիլմի հեղինակ Սքոթ Քոնը, ով ֆիլմի նկարահանման շրջանակներում եղել է Ադրբեջանում: Ֆիլմը պատմում է նավթով հարուստ երկրների, այդ թվում` Ադրբեջանի ղեկավարների կողմից նավթադոլարների շնորհիվ արտասահմանում շքեղ ունեցվածք կուտակելու փաստերի մասին: Ալիևների ընտանիքի հարստացման փաստը առանձի թեմա է, սակայն ուշագրավ է այդ գերդաստանի հղփացածության չափերը: Նավթապաշարներից միլիոններ կուտակող իշխանավորներից ամենաշատը տուժում են հենց նավթագործները: «Կովկասյան լրատու» պարբերականը վերջերս անդրադարձել էր այդ մարդկանց սոցիալական պայմաններին՝ նշելով, որ նավթագործներից շատերի ընտանիքները հանրակացարանների նեղլիկ սենյակներում են ապրում. «Բոլորն ասում են, որ եթե մենք նավթագործներ ենք, ուրեմն ամեն ինչ հիանալի է մեզ մոտ, սակայն իրականում ամենևին էլ այդպես չէ»,- պարբերականի լրագրողին բողոքել է նրանցից մեկը` Նայիբա Մեհդիևան: Մեհդիևների ընտանիքը շատերի պես բնակվում է Բաքվի ծայրամասային հանրակացարաններից մեկում: Իրենց չափահաս դստերը մի փոքր անձնական տարածք տրամադրելու համար Մեհդիևները ստիպված են եղել պարզապես վարագույրով առանձնացնել սենյակի կեսը, իսկ Իլհամ Ալիևի չափահաս դուստրերը Դուբայում միլիոնավոր դոլորների արժողության անշարժ գույքերի սեփականատերեր են:

«Ադրբեջանական գազի և նավթի վաճառքից ստացվող հսկայական շահույթի ծավալը ենթադրում է, որ ենթակառուցվածքային մեծ նախագծերի համար գումար հատկացնելն իրականում խնդիր չէ: Հիշյալ եկամուտները փոխանցվում են Պետական նավթային հիմնադրամին, որը նպատակն է ծախսել այդ գումարը ներկայիս և գալիք սերունդների համար: Մինչդեռ հիմնադրամի ունեցած 65 միլիարդ դոլարի կեսից ավելին է միայն ծախսվել, իսկ նավթագործները, որոնց շնորհիվ էլ գոյացել է այս գումարը, հայտնվել են հիմնադրամի շահառուների ցուցակի վերջում»,- գրում է պարբերականը և մեջբերում Նավթագործների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միրվարի Ղահրամանլիի խոսքը. «Ադրբեջանցի նավթագործը միլիոնատեր հոր աղքատ զավակն է»:

Իսկ ի՞նչ կլինի, երբ վերջանան նավթապաշարները

Ադրբեջանական նավթապաշարների սպառման և Ալիևների վարչակարգի փլուզման մասին շատ է գրվել ու խոսվել: Դեռևս 2007-ին մի շարք արտասահմանյան պարբերականներ զգուշացնում էին այդ երկրի իշխանություններին վերահաս վտանգների մասին: «Economist Intelligence Unit ViewsWire»-ը, մասնավորապես, գրել էր, որ Ադրբեջանի բյուջետային ծախսերի հսկայական ծավալները արժեզրկման նշաններ են ցույց տալիս և ոչ նավթային տնտեսությունը կորցնում է մրցունակ լինելու իր հատկանիշները: Ադրբեջանում նավթային «բումի» գործոնն, ըստ կանխատեսումների, կարճատև կյանք կունենա: Նշվում է, որ դրան նպաստում են մի շարք առանցքային գործոններ, որոնք ներկայումս առկա են այդ երկրում: Դրանց թվում են Իլհամ Ալիևի մտերիմների  «բիզնես-կայսրության» ընդլայնումը և կոռուպցիայի աննախադեպ աճը: Առաջինի մասին արդեն խոսել ենք, իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա հարկ ենք համարում բերել մի քանի խոսուն թվեր. «Transparency International»-ի 2011-ի ցուցակում Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշով զբաղեցնում է 134-րդ տեղը` Զիմբաբվեի կողքին: Այս առնչությամբ դեռևս 2011-ի մայիսին «The Economist»-ը գրել էր, որ կոռուպցիան և հովանավորչությունը գերիշխող դիրք են գրավում Ադրբեջանի հասարակական կյանքում: Որոշ մեկնաբաններ երկրում տարվող հակակոռուպցիոն միջոցառումներն աչքակապություն են համարում, իսկ դրանց ազդեցությունը` զրոյական: Այսպես, BBCի վկայությամբ` Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը 9 մլն դոլար կաշառք էր տվել բռնցքամարտի միջազգային օլիմպիական կոմիտեին` 2012-ին Լոնդոնի օլիմպիական խաղերում ադրբեջանցի բռնցքամարտիկներին երկու ոսկե մեդալով ապահովելու համար:

Ըստ «The Economist»-ի` Ադրբեջանի նավթային եկամուտները կազմում են Համախառն ներքին արդյունքի 55%-ը, սակայն նավթադոլարների հոսքը չի կարող հավերժ շարունակվել:  Արդյունահանումն արդեն հասել է բարձրակետին: Որոշ գնահատականներով`  սև ոսկու պաշարները կարող են սպառվել արդեն 2028-ին:

Այդ ողջ տնտեսական «բումը» և դրանով պայմանավորված ադրբեջանական ռազմատենչ պահվածքը Ղարաբաղյան կոնֆլիկտում անմիջականորեն կապված է հենց նավթային ոլորտից ստացվող շահույթների հետ։ Եվ եթե Ադրբեջանի տարեկան բյուջեից հանենք նավթային եկամուտները, ապա երկիրը կհայտնվի ավելի վատ վիճակում, քան Հայաստանը կամ Վրաստանը: Եթե այս պետությունը նման տեմպերով շարունակի իր գոյատևումն, ապա այն կարժանանա Նիգերիայի ճակատագրին:

 

Գևորգ Թոսունյան

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա

Այսօր առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել...