Լիբանանի ԱԳ նախարար. Լիբանանը չի միանա Սիրիայի դեմ ընդունված պատժամիջոցներին

 Փետրվարի 25-ին «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լիբանանի արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրը հայտարարել է, որ Սիրիան անպայման դուրս կգա ճգնաժամից` ընդգծելով Լիբանանի բացասական վերաբերմունքն, այսպես կոչված, «Ստամբուլի խորհուրդի» և Սիրիային ուղղված պատժամիջոցների նկատմամբ , գրում է սիրիական «SANA»  լրատվականա գործակալությունը:

«Քանի դեռ աշխարհում կան «ազնիվ մարդիկ» և հավասարակշռության ձգտող գերտերություններ, Սիրիայի համար անհանգստանալու կարիք չի լինի»-ասել է արտգործնախարարը :

Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում ճգնաժամին վերջ տալու միակ լուծումը  համազգային երկխոսությունն է` նշելով, որ սիրիական իշխանությունները երկրում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված քայլեր են անում:

Մանսուրին վստահեցրել է, որ իր երկիրը հրաժարվում է ընդունել  «Ստամբուլի խորհուրդ» կոչվածը  որպես Սիրիայի ժողովրդի ներկայացուցչի` ավելացնելով, որ Լիբանանը թույլ չի տա այս Խորհուրդին գրասենյակ բացել Բեյրութում:

Նա հայտարարեց, որ Լիբանանը Սիրիայի դեմ պատժամիջոցներ չի կիրառի, և որ իրենք ի սկզբանե  դեմ են եղել Սիրիայի ներքին գործերոին արտաքին միջամտությանը, քանի որ այն չի ծառայում Սիրիայի շահերին և միայն ավելի է խորացնում ճգնաժամը:

Նա Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը որակեց որպես «իմաստուն քայլ»` հավելելով, որ արտաքին միջամտությունը երկարացնում է ճգնաժամը, ինչը պատճառ կդառա Սիրիայում երկարաժամկետ անկայունության, որն էլ իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ Լիբանանի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում