ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցերը
01/03/2012 10:13
Նմանատիպ
Փետրվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Հուսեյին Դիրիոզին:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք դրական գնահատվեցին կողմերի գործընկերային հարաբերությունները` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:
Դեսպան Դիրիոզը Դաշինքի անունից երախտագիտություն հայտնեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում