Յուրա Մովսիսյան. Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մարզվել

Յուրա Մովսիսյան. Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մարզվել

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, հնարավոր է, մասնակցի իր նախկին թիմի` «Կրասնոդարի» հետ առաջիկա խաղին: Հիշեցնենք, որ Յուրան ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել «Սպարտակ»-«ԲԿՄԱ» հանդիպման ժամանակ:

-Նախկինի համեմատ հիմա ավելի լավ եմ զգում: Արդեն կարողանում եմ լրիվ ուժով մասնակցել մարզումներին: Ես թիմի հետ մեկնում եմ Կրասնոդար, և եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանամ մասնակցել իմ նախկին թիմի դեմ հանդիպմանը,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Յուրա Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում