Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում
Նմանատիպ
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի /ԱԳԳԾ/ 2011թ. և Պլանավորմանուվերանայմանգործընթացի /ՊՎԳ/փաստաթղթերի գնահատման նպատակով 2012թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
Այցի շրջանակներում, մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2011թ. գնահատման նախնական արդյունքները: Նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:
Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության և պաշտպանական բարեփոխումների, խաղաղության աջակցության միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով, ինչպես նաև համագործակցություն է ընթանում արտակարգ իրավիճակների պլանավորման և աղետների արձագանքման բնագավառում, Գիտություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում: Նախաձեռնվել և շարունակվում է համագործակցությունը սահմանային անվտանգության և կիբեր պաշտպանության խնդիրների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում