«Չելսին» կվաճառի Տորրեսին 30 մլն ֆունտի դիմաց

«Չելսին» կվաճառի Տորրեսին 30 մլն ֆունտի դիմաց

The Sun-ը հաղորդում է, որ Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վաճառել իր ռեկորդային թանկ ձեռքբերմանը` Ֆերնանդո Տորրեսին:

«Ազնվականների» ղեկավարությունը ցանկություն ունի ավելի արդյունավետ հարձակվող գնելու, այդ  իսկ պատճառով էլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կընդունի առաջարկություններ կապված Տորրեսի հետ: Սակայն, «Չելսին» ամենևին էլ մտադիր չէ իսպանացու տրանսֆերային իրավունքները հենց այնպես,  ցածր գնով վաճառել. Ռոման Աբրամովիչը Տորրեսին գնահատել է 30 մլն ֆունտ: 

Տեղեկություններ կան նաև, որ «Չելսին» Տորրեսի վաճառքից ստացած գումարը մտադիր է ներդնել Անդրե Շյուրրլեին և Էդիսոն Կավանիին  ձեռք բերելու գործարքներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում