ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Հ.Քլինթոնին շարունակել աջակցությունը Ջավախքին

Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում փետրվարի 29-ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացվել են ամերիկահայերին մտահոգող մի շարք հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վերջիններս վերաբերում էին Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների վերադարձմանը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադվող օգնության կրճատմանը և, բնականաբար, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Կոնգրեսականները պետքարտուղարին հորդորել են կենտրոնացնել ԱՄՆ-ի օժանդակությունը` Ջավախքի տարածաշրջանի զարգացման նպատակով:

Այս հարցադրումները հիմնականում բարձրացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեսսի Ջեքսոնը եւ Սթիվ Ռոթմանը:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսականներ Շերմանին, Ջեքսոնին, Ռոթմանին, ովքեր բարձրացրել են ամերիկահայերի հիմնական մտահոգությունները Քլինթոնի առաջ»,-նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում