Հայաստան-Մալթա խաղի տոմսերը կարժենան 3000-ից 8000 դրամ

Հայաստան-Մալթա խաղի տոմսերը կարժենան 3000-ից 8000 դրամ

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, մայիսի 25-ից սկսվում է Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը:

2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

Վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:

Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա’ 5000 դրամ
– արևմտյան տրիբունա’ 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար’ 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում