«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դանի Ուելբեքը ծնկի շրջանում ունեցած խնդիրների պատճառով բաց կթողնի Անգլիա – Բրազիլիա ընկերական հանդիպումը, որը կկայանա այսօր, Ռիո-դե-Ժանեիրոյում, հաղորդում է բրիտանական մամուլը:
22-ամյա ֆուտբոլիստը չէր մասնակցել նաև մայիսի 29-ին տեղի ունեցած Իռլանդայի հետ ընկերական մրցավեճին, որն ավարտվեց 1-1 հաշվով, սակայն հույս ուներ վերականգնվել մինչ բրազիլացիների հետ հանդիպումը: