Պերես. «Ռեալը» չի բանակցում Ալկանտարայի և Իսկոյի հետ
Նմանատիպ
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Մադրիդի «Ռեալը» մտադիր էր գնել Տիագո Ալկանտարային` «Բարսելոնայից» և Իսկոյին` «Մալագայից»: Նշենք, որ երկու տաղանդավոր երիտասարդներն էլ եվրոպական թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում են: Սակայն «Ռեալի» նախագահը նշել է, որ դեռևս նման բանակցություններ չեն վարում:
-Տիագոն լավ ֆուտբոլիստ է: Ես չեմ կարող ասել, Թե «Բարսելոնան» ցանկանում է վաճառել նրան, սակայն վստահեցնում եմ` «Ռեալը» որևէ գաղտնի բանակցություններ չի վարի խաղացողի հետ: Մենք չենք պատրաստվում փչացնել «Բարսելոնայի» հետ մեր հարաբերությունները: Եթե որևէ ֆուտբոլիստի կարիք զգանք, կդիմենք միանգամից Սանդրո Ռոսելին:
Իսկ Իսկոն ֆուտբոլիստ է, ով աստիճանաբար մեծ հեղինակություն է վայելում, և բնական է տարբեր ակումբների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն նրա հետ ևս մենք չենք բանակցում,-Պերեսի խոսքերը մեջբերել է Punto Pelota-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում