Բռնցքամարտ. Դանիելյանը զիջել է Հայրապետյանին
04/06/2013 19:38
Նմանատիպ
Մինսկում մեկնարկեց Եվրոպայի բռցքամարտի առաջնության չորրորդ օրը: Այսօր մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչները: 1/8 եզրափակչում Հովհաննես Դանիելյանը (49կգ) զիջեց Դավիթ Հայրապետյանին, ով ներկայացնում էր ՌԴ-ն:
Մեր հավաքականից Հովհաննես Բոչկովը (60 կգ) պարտվեց Կաստրոիտ Սոպային (Գերմանիա):
1/8 եզրափակչում պայքարից դուրս մնացին Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկներ:
Հաջող է հանդես եկել Վազգեն Սաֆարյանցը (60կգ), ով ներկայացնում է Բելոռուսիան: Նա առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Ֆուրկան Մեմիսի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում