Ռոնալդուն, Նանին ու Կոենտրաոն մարզվում են առանց սահմանափակումների
04/06/2013 22:21
Նմանատիպ
Այսօր’ հունիսի 4-ին, Պորտուգալիան հերթական մարզումն է անցկացրել’ Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի’ Ռուսաստանի հետ հանդիպման նախապատրաստության շրջանակներում: Այդ մրցավեճը կկայանա հունիսի 7-ին, Լիսաբոնում:
Այսօրվա մարզմանը առանց որևէ սահմանափակումների մասնակցել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կիսապաշտպան Լուիշ Նանին ու պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն, հաղորդում է պորտուգալական մամուլը:
Հիշեցնենք’ ընտրական F խմբում առաջին հորիզոնականում Ռուսաստանի հավաքականն է’ 12 միավորով, իսկ Պորտուգալիան, թեև ռուսների համեմատ էլ երկու խաղ ավել է անցկացրել, 3-րդ տեղում է’ 11 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում