Կարվալյու. Կարող էի գնալ ԱՄՆ կամ Դուբայ, բայց դեռ ուզում եմ ֆուտբոլ խաղալ
04/06/2013 22:42
Նմանատիպ
Պորտուգալացի 35-ամյա պաշտպան Ռիկարդու Կարվալյուն, ով Մադրիդի «Ռեալից» օրերս տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», խոսել է կարիերան Մոնտե-Կառլոյի թիմում շարունակելու դրդապատճառների մասին:
-Ցանկանում եմ օգնել թիմիս’ ամպրապնդվել առաջին լիգայում: Այո, ես առաջարկներ ունեի նաև եվրոպական այլ ակումբներից ու այլ վայրերից: Ես կարող էի հայտնվել ԱՄՆ-ում կամ Դուբայում, սակայն դեռ ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, ուստի ընտրեցի «Մոնակոն»: Կարծում եմ’ ճիշտ որոշում եմ կայացրել,- ֆուտբոլիստին մեջբերում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում