«Մոնակոն» մոտ է «Լիվերպուլի» պաշտպան Ագգերին գնելուն
04/06/2013 22:51
Նմանատիպ
«Լիվերպուլի» ու Դանիայի հավաքականի 28-ամյա կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը մոտ է ֆրանսիական «Մոնակո» տեղափոխվելուն, հաղորդում է ֆրանսիական մամուլը: Տեղեկացվում է, որ ֆրանսիական առաջին լիգա վերադարձած ակումբը դանիացուն առաջարկել է չորս տարվա պայմանագիր: Մերսիսայդյան ակումբը չի ցանկանում վաճառել իր առանցքային խաղացողներից մեկին, սակայն պատրաստ է քննարկել 20 մլն. եվրոյի շրջակայքում կատարված առաջարկները:
Ագգերի նկատմամբ վերջին ժամանակներս հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան»: Պաշտպանը վնասվածքից հետո այժմ գտնվում է վերականգնողական փուլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում