Մոուրինյոն չի ցանկանում վարձակալությամբ զիջել Լուկակուին

Մոուրինյոն չի ցանկանում վարձակալությամբ զիջել Լուկակուին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է համոզել հարձակվող Ռոմելու Լուկակուին’ հաջորդ մրցաշրջանն անցկացնել լոնդոնցիների կազմում:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը, իր հերթին, ցանկանում է վարձակալական հիմունքներով հանդես գալ եվրոպական ակումբներից մեկում, որպեսզի Աշխարհի 2014 թ. առաջնության նախօրեին խաղային պրակտիկա ունենա:

Լուկակուին 2013/14 թթ. մրցաշրջանում վարձակալելու ցանկություն ավելի վաղ հայտնել էր «Վեստ Բրոմվիչը»: Անգլիայի ավարտված առաջնությունում հարձակվողը 35 հանդիպում է անցկացրել ու խփել 17 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում