Սիրիայի ընդդիմությանը զինելը վաղուց է սկսվել

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զինված ահաբեկչական խմբերը գտնվել են Սիրիայում այնտեղ ծավալված դեպքերի հենց սկզբից, և սպանելով անմեղ քաղաքացիներին` նպատակ են ունեցել բորբոքարկել առկա լարվածությունը, գրում է «SANA» լրատվական գործակալությունը:

ՄԱԿ -ի ԱԽ-ի նախագահին և գլխավոր քարտուղարին ուղարկված երկու միանման նամակներում, Սիրիայի արտգործնախարարությունը հայտնել է. «Նրանք ովքեր զինել են այս խմբերին, վերջին ամիսների ընթացքում անվերջ հերքում են դա…Այս խմբերի կողմից զենքի օգտագործման հետևանքը իրավապահ և զինված ուժերի շրջաններում զոհերի և վիրավորների մեծ քանակն է, ինչպես նաև տասնյակ պետական և մասնավոր հիմնարկների ոչնչացումը` չհաշված նավթի և գազի խողովակաշարերին և երկաթգծերին հասցված վնասները: Սիրիական իշխանությունները պարտավոր էին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը և պետության կայունությունը: Եվ մինչ մենք դրանով ենք զբաղված, արևմտյան և արաբական տերությունները , նպատակ ունենալով խամրեցնել Սիրիայի պատկերը,անհիմն քարոզարշավներ են սկսում ահաբեկչական խմբերի միջոցով`  ապահովելով նրանց ֆինսական և քաղաքական աջակցությամբ, իսկ ԱՊԼի, մարդու իրավունքների խորհրդի,ՄԱԿի գլխավոր ասամբլեայի և ԱԽի անվերջանալի հանդիպումների միջոցով փորձում են  մոբիլիզացնել աշխարհի հանրության կարծիքը Սիրիայի դեմ»:

Արտգործնախարարությունը պարզաբանել է, որ երբ ԱՊԼի առաքելությունը վավերացրել է զինված խմբերի գոյությունը, ճշմարտությունը թաքցնելու և ԱՊԼ որոշումներից խուսափելու նպատակով հրաժարվել է  դիտորդների ներկայությունից:

«Այն փաստը, որ մինչ այս պահը այդ զեկույցից և ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել ՄԱԿ-ի  ԱԽ, ապացուցում է, որ ԱՊԼ-ն հրաժարվում է իր իսկ որոշումներից և կորցնում է իր վստահելիությունը»,-ասել է Սիրիայի արտգործնախարությունը, ավելացնելով, որ Սիրիային չի զարմացրել Սաուդյան Արաբիայի և Քաթարի հայտարարությունները , որոնք արվել են «Սիրիայի թշնամիներ» հանդիպման ընթացքում և դրանից հետո, գրում է լրատվական գործակալությունը:

Ըստ արտգործնախարարության` այս երկրների կողմից ընդդիմությանը  զինելը սկսվել է դեռևս վաղուց:

«Այդ երբվանից է ահաբեկչությունը և զենքի օգտագործումը դարձել ընդդիմության անբաժանելի մասը»,-գրում է նախարարությունը` ավելացնելով, որ նրանք, ովքեր ազատություն և ժողովրդավարություն են պահանջում սիրիացի ժողովրդի համար, պետք է նախ և առաջ ազատ լինեն իրենց սեփական երկրում:

Մի շարք հարևան երկրներ` օգնելով ընդդիմությանը զենք ձեռք բերել և սեփական երկրում ահաբեկչական խմբեր վերապատրաստել, կարող են հանգեցնել նրան, որ  վերջ դրվի լավ հարևանությանը, որը հետագայում կարող է ունենալ աղետալի արդյունքներ, գրվում է նամակում:

Ստամբուլի խորհուրդը, ով Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու նապատակով ստեղծել է ռազմական բյուրո, մեկ այլ ապացույց է, որ ընդդիմությունը ունի ահաբեկչական բնույթ:

«Սիրիան հույս ունի, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրնեը թույլ չեն տա որևէ բանաձի ընդունում, որը թույլ կտա հարձակում գործել որևէ այլ երկրի վրա»,- վերջում եզրակացնում է ՍԱՀ արտգործնախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում