«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Օզբիլիսի կամ Մարկոսի թիմակիցը
05/06/2013 00:38
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին ու Վլադիկավկազի «Ալանիայի» ներկայիս կիսապաշտպան, 26-ամյա հոլանդացի Ռոյստոն Դրենտեն պատրաստվում է շարունակել ելույթները ռուսական Պրեմիեր լիգայում, չնայած որ իր թիմը լքել է ուժեղագույնների մրցաշարը: Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի կրասնոդարյան ակումբներից մեկում’ համանուն «Կրասնոդարում» կամ «Կուբանում»:
Հիշեցնենք’ Դրենտեն «Ալանիայի» կազմը համալրել էր այս տարվա հունվարին: Նաև նշենք, որ կրասնոդարյան երկու թիմերում էլ կան Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ. «Կրասնոդարում»’ Մարկոս Պիցելլին, «Կուբանում»’ Արաս Օզբիլիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում