«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատում է` հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատում է` հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» ավելի ու ավելի իրական է դառնում:

Անգլիական ակումբը գրեթե պաշտոնապես (ինչու գրեթե-որովհետև նյութում նշված է` լուրը պարտադիր չէ, որ համապատասխանի «Լիվերպուլ» ակումբի պաշտոնական դիրքորոշմանը-allsport.am)  հաստատել է, որ կա հետաքրքրություն հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Ակումբի պաշտոնական կայքում,  հղում կատարելով Liverpool Echo-ին, գրված է,  որ «Լիվերպուլը» հետաքրքրված է հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով և նրա համար պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ սթերլինգից ավելի:

Հրապարկման մեջ նշված է նաև, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 25 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում