Բալոտելլի. Քննադատնե՛ր, կարող եք այլ հավաքականի երկրպագել

Բալոտելլի. Քննադատնե՛ր, կարող եք այլ հավաքականի երկրպագել

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի’ Չեխիայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո իր քննադատներին խորհուրդ է տվել Կոնֆեդերացիաների գավաթի առաջիկա մրցաշարում այլ հավաքականի երկրպագել:

Պրահայում տեղի ունեցած վերոնշված մրցավեճում Մարիոն հիմնական կազմում էր, սակայն հեռացվեց դաշտից 72-րդ րոպեին: 22-ամյա ֆուտբոլիստը երկու դեղին քարտ ստացավ ընդամենը չորս րոպեի ընթացքում:

-Գրեք, ինչ ցանկանում եք, սակայն Կոնֆեդերացիաների գավաթում կարող եք այլ հավաքականի երկրպագել, դա ես սրտանց եմ ասում: Նաև վերադարձեք ու խաղը ուշադրությամբ դիտեք ևս մեկ անգամ,- գրել է Մարիոն թվիթերյան իր էջում:

Կոնֆեդերացիաների գավաթում Իտալիան հայտնվել է А խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մեքսիկայի, Ճապոնիայի ու Բրազիլիայի հավաքականները: Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 16-ին, 20-ին ու 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում