Աբիդալ. Հիասթափված եմ «Բարսելոնայի» որոշումից

Աբիդալ. Հիասթափված եմ «Բարսելոնայի» որոշումից

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը դժգոհություն է հայտնել «Բարսելոնայի» որոշումից, որով նրան նոր պայմանագիր չառաջարկվեց:

-Ես չեմ հասկանում այդ որոշումը, քանի որ ներդրել եմ բոլոր ուժերս, որպեսզի խաղամ «Բարսելոնայում»: Բայց այդպես էլ չիմացա’ ինչու նրանք որոշեցին ինձ նոր պայմանագիր չառաջարկել: Հիմա ես հիանալի մարզավիճակում եմ:

Հետևաբար, հիասթափված եմ «Բարսելոնայի» որոշումից: Ես ցանկանում եմ խաղալ, սակայն դեռ չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս:

Ես ցանկանում եմ մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը ու երբեք չեմ հրաժարվել Ֆրանսիայի հավաքականում խաղալուց,- ասել է Աբիդալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում