Բուֆֆոն. Մրցավարը չպետք է Բալոտելլիին երկրորդ դեղինը ցույց տար
08/06/2013 14:22
Նմանատիպ
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը մեկնաբանել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի’ Չեխիայի հետ արտագնա մրցավեճում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքին:
-Կարծում եմ’ սա սա վատ արդյունք չէ մեր թիմի համար: Հյուրընկալվելիս ոչ-ոքին լավ արդյունք է համարվում:
Ինչ վերաբերում է Մարիո Բալոտելլիի հեռացմանը, ապա խաղից հետո մենք տեսանք, որ նա շատ հիասթափված էր: Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ նա մեզ համար խնդիրներ է ստեղծել: Հեռացումը կարող է լինել յուրաքանչյուրի հետ, իսկ Մարիոն մինչ այդ իր բոլոր ուժերը ներդնում էր հանուն թիմի հաղթանակի:
Ես ընդհանրապես մտածում եմ, որ երկրորդ դեղին քարտը նրան չպետք է ցույց տրվեր: Այո, առաջինին նա արժանի էր, սակայն երկրորդը ցույց տալն արդեն չափանցություն էր,- ասել է Բուֆֆոնը Rai Sport-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում