«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը նշել է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո չի պատրաստվում լքել լոնդոնցիների ճամբարը:
-Անհամբերությամբ եմ սպասում Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությանը: Ամեն ամառ իմ ապագայի վերաբերյալ տարբեր խոսակցություններ են տարածվում: Սակայն ես «Չելսիի» հետ հինգուկես տարվա պայմանագիր եմ կնքել ու պատրաստվում եմ այդքան ժամանակ մնալ այստեղ,- ասել է իսպանացին:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ պորտուգալացի մասնագետը պատրաստվում է հրաժարվել իսպանացիներ Տորրեսի ու Խուան Մատայի ծառայություններից: