Չավի. Ծիծաղում եմ, երբ լսում եմ «Բարսելոնայի» դարաշրջանի» ավարտի մասին

Չավի. Ծիծաղում եմ, երբ լսում եմ «Բարսելոնայի» դարաշրջանի» ավարտի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Sport-ին տված հարցազրույցում խոսել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի մասին:

-Ես ծիծաղում եմ, երբ լսում եմ «Բարսելոնայի» դարաշրջանի» ավարտի մասին: Արդեն մի քանի տարի է, ինչ նույն բանն է խոսվում, սակայն դա այդպես չէ: Մենք շարունակում ենք հաճույք ստանալ ֆուտբոլից: Շատ է խոսվում «Բավարիայի» հեգեմոնիայի» մասին: Ինձ անընդհատ հարցնում են իմ ապագայի մասին… Ես 33 տարեկան եմ, ու 15 տարի է’ խաղում եմ ամենաբարձր մակարդակում: Սակայն ինձ հիանալի եմ զգում ու ցանկանում եմ շարունակել պայքարել մրցանակների համար,- ասել է Չավին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում