«Ման. Յունայթեդն» արդեն 40 մլն. է առաջարկում Ֆաբրեգասի համար
08/06/2013 15:51
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի հրաժարվում «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին գնելու մտքից ու պատրաստ է նրա համար վճարել 40 մլն. ֆունտ, ինչը 5 մլն.-ով գերազանցում է նախորդ առաջարկում նշված գումարին, հաղորդում է The Sun-ը:
Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագը ավարտված մրցաշրջանում չի կարող պարծենալ կատալոնացիների մեկնարկային կազմում մշտական տեղ ունենալով’ 29 հանդիպում ու խփած 6 գնդակ: Անձամբ ֆուտբոլիստը «Կամպ Նոու» մարզադաշտում մնալու ցանկություն է հայտնել, սակայն Մոյեսը հույս ունի համոզել նրան’ մանկունյանցիների հիմնական կազմում մշտական տեղ առաջարկելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում