Նագորնյակ. «Շախտյորը» չպետք է խանգարի Մխիթարյանի տրանսֆերին

Նագորնյակ. «Շախտյորը» չպետք է խանգարի Մխիթարյանի տրանսֆերին

Ուկրաինացի ֆուտբոլային փորձագետ Սերգեյ Նագորնյակը խոսել է Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի’ դոնեցկյան ակումբից հավանական տրանսֆերի մասին:

-Չեմ կարծում, որ պետք է խանգարել խաղացողի տրանսֆերին: Վստահ եմ’ «Շախտյորը», ունենալով ընտրության լավ հնարավորություն, թեև ոչ անմիջապես, բայց կկարողանա այդ դիրքի համար համապատասխան խաղացողի գտնել: Նույնիսկ եթե ֆուտբոլիստին բաց չթողնեն այլ ակումբ, նա պարտավոր է հարգել երկրպագուներին ու կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Վստահ եմ’ Մխիթարյանը նոր էներգիայով կարող է ապացուցել իր բարձր կարգը,- ասել է Նագորնյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում