Անչելոտին Ռունիին տեսնում է «Ռեալում»

Անչելոտին Ռունիին տեսնում է «Ռեալում»

Կառլո Անչելոտին դեռ պաշտոնապես չի գլխավորել Մադրիդի «Ռեալը», բայց արդեն փորձում է ձևավորել թիմի կազմը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շուտով հանդիպելու է ակումբի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ ու խոսելու ակումբում իր հեռանկարների մասին, սակայն, ըստ բրիտանական մամուլի, անգլիացի ֆուտբոլիստը դժվար թե փոխի թիմը լքելու իր որոշումը:

Այն դեպքում, եթե Ռունին որոշի մնալ Անգլիայում, նրան գնելու գլխավոր թեկնածուն կդառնա «Չելսին», սակայն չի բացառվում, որ խաղացողը որոշի փորձել ուժերն արտասահմանում, որտեղ առաջնահերթ տարբերակը «Ռեալն» է:

Երկու ակումբներն էլ պատրաստ են Ուեյնի համար վճարել 30 մլն. ֆունտ ու տալ այնքան աշխատավարձ, որքան ստանում է Մանչեսթերում’ շաբաթական 250 հազար ֆունտ: Միևնույն ժամանակ, Անչելոտին, ով «Արքայական» ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է, շատ է ցանկանում Ռունիին տեսնել իր թիմում’ Գարեթ Բեյլի, Լուիս Սուարեսի ու Էդինսոն Կավանիի հետ միասին:

Բուքմեյքերներն այժմ խաղադրույքներ են ընդունում’ կապված Ռունիի ապագայի հետ: Մադրիդ տեղափոխվելու հավանականությունն այս պահին գնահատվում է 10/1 գործակցով, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այն կազմում էր 40/1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում