Կավանիին չկողմնորոշվելու դեպքում գլխատում է սպասվում :)

Կավանիին չկողմնորոշվելու դեպքում գլխատում է սպասվում :)

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի ապագայի մասին հստակ տեղեկություններ կլինեն մեկ ամսվա ընթացքում: Radio Rai-ի եթերում նա բավականին կտրուկ է արտահայտվել` ասելով.

-Վստահում եմ Կավանիին: Նա իսկական տղամարդ է: Կարծում եմ` Կավանին կմնա «Նապոլիում», բայց եթե որոշել է հեռանալ, ապա դա պետք է անի մինչև հուլիսի 20-ը: Հակառակ դեպքում ես կկտրեմ նրա գլուխը:

Աղբյուրը` As:

Հետևեք մեզ նաև Telegram-ում