Պրանդելլի. Իսպանացիները մեզանից լավ են պատրաստված

Պրանդելլի. Իսպանացիները մեզանից լավ են պատրաստված

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին խոսել է Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում Իսպանիայի հետ սպասվելիք հանդիպման մասին.

-Իսպանացիները մեզանից լավ են պատրաստված: Դա կարելի է ասել տեսնելով, թե որքան հեշտ նրանք խաղացին խմբային փուլում: Անխոս, նրանք ֆավորիտ են: 

Որևէ մեկը չէր ցանկանա խաղալ նրանց հետ, բայց մենք ընդունակ ենք խնդիրներ առաջադրել: Շատ լուրջ ենք տրամադրված:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում