Գործակալ. Իգուայինը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

Գործակալ. Իգուայինը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվողն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում»: Գոնսալո Իգուայինի եղբայր և միևնույն ժամանակ գործակալ Նիկոլաս Իգուայինն այս առիթով ասել է.

-Իգուայինը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: «Յուվենտուսը» մեծ ակումբ է, սակայն նրանք չեն կարող իրենց թույլ տալ գնել Իգուայինին:

Նշենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 28 խաղի և դարձել է 16 գոլի, 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում