Հաստատվել է «Բարսելոնա»-«Սանտոս» հանդիպման օրը

Հաստատվել է «Բարսելոնա»-«Սանտոս» հանդիպման օրը

Օգոստոսի 2-ին «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» կընդունի «Սանտոսին»: Խաղը կկայանա «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Համպերի հիշատակին նվիրված ավանդական մցաշարի շրջանակներում:

Հետաքրքրական է, որ հենց այս խաղում «Սանտոսի» նախկին հարձակվող Նեյմարը կնշի իր նորամուտը «Բարսելոնայում»:

Հավելենք` նախատեսվում է այս թիմերի միջև հանդիպում անցկացնել նաև Բրազիլիայում, սակայն այդ խաղի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում