Անչելոտին ցանկանում է Պիրլոյին տեսնել «Ռեալում»

Անչելոտին ցանկանում է Պիրլոյին տեսնել «Ռեալում»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախների ցանկում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Իտալացին «Արքայական» ակումբի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ աշխատելու փորձ ունի: Նրանք միասին աշխատել են «Միլանում»’ հասնելով մեծ հաջողությունների: Սակայն Անչելոտիի հեռանալուց հետո Պիրլոն այլևս պետք չեկավ «ռոսսոներիին», ու նա երկու տարի առաջ համալրեց թուրինյան ակումբի կազմը: Չնայած փլեյմեյքերի արդեն ոչ երիտասարդ տարիքին’ Անդրեան դարձել է «Ծեր Սինյորայի» առաջատարն ու թուրինցիների հետ հաղթել է երկու Սկուդետտո:

Պիրլոյի խաղը Կոնֆեդերացիաների գավաթում նույնպես տպավորություն է թողնում, ու Անչելոտին արդեն մտածում է նրան Մադրիդ հրավիրելու մասին, գրում է Football Italia-ն’ հղում անելով իսպանական մամուլին:

«Յուվենտուսը» դժվար թե համաձայնի բաց թողնել թիմի գրոհների հիմնական կազմակերպչին, սակայն, չնայած նրան, որ Պիրլոն արդեն 34 տարեկան է, «Ռեալը» պատրաստ է առաջարկ ներկայացնել նրա տրանսֆերի առիթով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում