Ինյեստայի առաջիկա նպատակները` տիտղոսներ և ավարտել կարիերան «Բարսելոնայում»

Ինյեստայի առաջիկա նպատակները` տիտղոսներ և ավարտել կարիերան «Բարսելոնայում»

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Տիտո Վիլանովայի բացակայության ժամանակ թիմում տիրող իրավիճակից:

-Հուզիչ է, երբ տեսնում ես մարդիկ` Վիլանովան և Աբիդալն, իրենց մեջ վերերկրային ուժ են գտնում: Բարդ է մի քանի ամիս աշխատել առանց մարզչի, սակայն այդ ամենն արդեն անցյալում է:

Իմ առաջիկա նպատակներն են` շարունակել տիտղոսներ նվաճել «Բարսելոնայի» հետ և ավարտել կարիերաս այս թիմում,-Ինյեստայի խոսքերը մեջբերված  El Mundo Deportivo-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում