Ֆաբրեգաս. Մեզ համար պատիվ կլինի հաղթել Բրազիլիային
29/06/2013 22:21

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անդրադարձել Բրազիլիայի ընտրանու հետ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: As-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել է.
-Նման խաղերը միայն զարգանալու հնարավորություն են տալիս: Դրանք մոտիվացնում են ավելի շատ, քան հնարավոր է պատկերացնել: Կարծում եմ` կիրակի մենք բարձունքում կլինենք:
Սա եզրափակիչ է, որին մասին միայն կարելի է երազել: Բրազիլիան բոլոր ժամանակների լավագույն հավաքականներից է, և մեզ համար միայն պատիվ կլինի հաղթել նրանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում