Լավեսսի. Իրատես եմ` իմ և Մարադոնայի միջև ընդհանրություն չկա
30/06/2013 00:28

Նմանատիպ
«ՊՍԺ»-ի արգենտինացի խաղացող Էզեկիել Լավեսսին մեկնաբանել է, թե ինչպես է վերաբերում, երբ իրեն համեմատում են լեգենդար Մարադոնայի հետ:
-Մարադոնայի հետ համեմատությունը երկրպագուների և լրագրողների համար: Ես իրատես եմ, դրա համար էլ քաջ գիտակցում եմ` իմ և Մարադոնայի միջև ոչ մի ընդհանրություն չկա:
Ես ընդամենը ֆուտբոլիստ եմ. ոմանք ինձ սիրում են, ոմանք` ոչ, իսկ Մարադոնան ֆուտբոլի պատմության մի մասնիկն է: Երբեք չեմ համեմատվել նրա հետ և չեմ էլ պատրաստվում,-ասել է Լավեսսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում