Կավանի. Ինձ զզվեցրել են տրանսֆերային թեմաները
30/06/2013 13:03

Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին փորձում է հեռու մնալ տրանսֆերային թեմաներից:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 26-ամյա ֆուտբոլիստը գտնվում է եվրոպական մի շարք գերակումբների ուշադրության կենտրոնում:
-Կոնֆեդերացիաների գավաթի հենց սկզբից ես խնդրել եմ, որ ինձ չանհանգստացնեն ապագայիս մասին հարցերով: Կարող եմ ասել, որ այդ բոլոր լուրերը զզվեցրել են ինձ:
Մամուլը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում իմ տանսֆերին: Հիմա ես միայն Ուրուգվայի հավաքականի խաղերին եմ կենտրոնացել: Պատրաստվում եմ Իտալիայի խաղին,-հայտարարել է Կավանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում